Հայաստանի ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին եղել է Հայաստանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Նա շրջել է զորամասի շենք-շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Զորամասի հրամանատարությունը ՊՆ նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, նախատեսվող համալրումների մասին: Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Նախարարը կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում: