Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման հաղորդագրությունները:
Նրա խոսքով ՝ տարածաշրջանում նման իրադարձությունները լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար: «Իսկապես տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել, բայց շատ օպերատիվ չեզոքացվել է», – նշել է նա: