Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն արձանագրել է թուրքական ռազմական ուժերի նոր շարասյան մուտքը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ:
Այս անգամ «Քաֆր Լուսին» անցակետով սահմանը հատել է սնունդ, զինամթերք, տեխնիկական սարքավորումներ տեղափոխող 13 բեռնատարներից կազմված շարասյունը: Սիրիայի տարածք մտած թուրքական ռազմական տրանսպորտայի միջոցների թիվը հրադադարի մասին նոր պայմանավորվածությունից հետո հասել է 7590-ի: Բացի այդ, Սիրիայում հազարավոր թուրք զինվորներ են տեղակայվել: