ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանը մեծացնելու է իր միջուկային զինանոցը առնվազն 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, որ կկարողանան հաղթահարել ցանկացած, նույնիսկ տեխնիկապես ամենակատարյալ հակահրթիռային համակարգերը: Պուտինի հայտարարությունը հաջորդել է տեղեկությանը, որ ԱՄՆ-ը տանկեր է տեղակայում Եվրոպայում` ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: ՈՒկրաինայի ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները թևակոխել են աննախադեպ լարվածության փուլ, որը դրսևորվում է նաև «սպառազինություների մրցավազքի» նոր ալիքով: