«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մեկնարկել են ռազմական լրագրողների համար նախատեսված դասընթացները

Մեկնարկել են ռազմական լրագրողների համար նախատեսված դասընթացները
28.03.2015 | 12:03

Մարտի 27-ին մեկնարկել է «Ռազմական լրագրության հիմունքների ուսուցում և լրագրողների մասնագիտական ունակությունների բարձրացում» խորագրով ծրագիրը։ Այն համատեղ իրականացնում են «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ծրագրում ընդգրկված են շուրջ 10 երիտասարդ լրագրողներ, ովքեր առաջիկա ամիսների ընթացքում կանցնեն հեռուստատեսության, ցանցային լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական դասընթացներ։

Նախաձեռնության հեղինակ, «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի լրագրող Արթուր Գրիգորյանը նշում է, որ վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի որոշակի ստանդարտներ սահմանվեն այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին բանակն ու բանակային թեմաներն են։ Խոսքը ճշմարտացի, խիստ, արդարացի լրագրողական ստանդարտների մասին է։ «Մեզ մոտ սոցիալական մեդիայում բավականին մեծ ծավալ են զբաղեցնում բոլոր տեսակի, հաճախ իրականությանը չաղերսվող կարծիքները, և ի վերջո քանակը ինչ-որ փուլում սկսում է վերածվել որակի՝ թելադրելով իրենը։ Այս պարագայում պետք է լինեն ստանդարտներ, որոնք կունենան դոմինանտ դեր։ Մենք փորձում ենք տարբեր հարթակների լրագրողների հետ դասընթացների միջոցով բարձրացնել նրանց հմտությունները։ Ցանկանում ենք, որպեսզի նրանք լինեն ամենապատրաստվածը բանակային թեմաների լուսաբանման գործում։ Կարևոր է, որ այս հարցում լրագրողները վեր կանգնեն կորպորատիվ շահերից և լինեն մեկ ուրիշ սանդղակի` ռազմական լրագրող, ամեն ինչով միմյանց օգնեն, կիսվեն տեղեկություններով, իրենց հասու դարձած լուրերով»,- նշեց Արթուր Գրիգորյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ողջունեց նախաձեռնությունը և կարևորեց, որ լրագրողների համար պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված առանձին դասընթացներն ունենում են շարունակականություն, խորություն և բովանդակություն։ Նա լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց զինված ուժերի կառուցվածքը, որոշակի դրվագներ Արցախյան պատերազմից։
7 պարապմունքից հետո լրագրողները կայցելեն Արցախ, կլինեն առաջնագծում և տեսական ձեռքբերումները կվերածվեն լրատվական կոնկրետ արտադրանքի։ Հանդիպումներ կլինեն ՀՀ զինված ուժերի և Լեռնային Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ

�����������������������������������������/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 03.09.2024