Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը զինված ուժերի սպաների հետ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Դասընթացը ղեկավարում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացի մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները` ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, օպերատիվ արվեստ, ազգային անվտանգություն, ռազմարվեստի պատմություն` օպերացիաների վերլուծություն:
Հավաքին ներգրավված են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների եւ բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ: