Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՍԱԼԱ-ի կոչը. «Մի շահարկեք մեր անունը ներքաղաքական նպատակներով»

ԱՍԱԼԱ-ի կոչը. «Մի շահարկեք մեր անունը ներքաղաքական նպատակներով»
06.02.2015 | 13:31

Մենք` ներքո ստորագրողներս, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ և վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս.թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ,
1. կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն և հեռու մնալ մթնոլորտը է՛լ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից:
2. Բոլորից, մասնավորաբար «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունից և ԶԼՄ-ներից, պահանջում ենք չշահարկել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անունն ու նրա պատմական ավանդը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այլ ազգային նվիրական հասկացություններ` ՀՀ ներքաղաքական ինչ-ինչ նպատակներով:
ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներս և վետերաններս հայտարարում ենք, որ առհասարակ կապ չունենք «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հետ և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ներքին քաղաքական կյանքին չենք միջամտում:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք մեր զորակցությունը ազգային հզոր պետություն կերտելուն, պետություն, որտեղ բոլորը` իշխանություններ, ընդդիմություններ և այլք, պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային, կուսակցական կամ այլ ստորադաս շահերից:


ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ և վետերաններ`
Վարուժան Կարապետյան
Մարտիրոս Ժամկոչյան
Վազգեն Սիսլյան
Հակոբ Ջուլֆայան
Սիմոն Նայիրյան
Եսայի Ճուրյան
Ներսես Դեմիրճյան
Գևորգ Յազըճյան

Երևան, 6 փետրվարի 2015 թ.

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ