Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը Իգդիր նահանգի Իսլամ, Բալուքբաշը և Յազլըք գյուղերի շրջակայքում ցամաքային հատուկ գործողություններ են իրականացրել: Հայտնի չէ, թե ինչ գործողություն է եղելև ինչ արդյունքներ է ունեցել: Այդ շրջանները գտնվում են հայ-թուրքական սահմանից 20-30 կմ հեռավորության վրա և բնակեցված են քրդերով, ժամանակ առ ժամանակ բախումներ են լինում թուրքական զինուժի և քուրդ զինյալների միջև: