ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Իրաքի ոստիկանների դեմ թունավոր գազի կիրառման մասին հաղորդումների հիման վրա: Ըստ Washington Post-ի՝ հարձակումը տեղի է ունեցել անցյալ ամիս: Պարբերականը հաղորդել է, որ Իրաքի ոստիկանության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխվել գլխապտույտով, սրտխառնոցով և շնչառության խանգարումով: Նման ախտանշանները հատկանշական են քլորով թունավորման դեպքում: Իրաքի իշխանությունները հայտնել են երկու նման հարձակումների մասին: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ քիմիական զենքի ցանկացած կիրառում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: