09.05.2024|
07:10
Ամենեևին պատահական չէր, որ Նազարեթ քահանան եկեղեցապահ Անդրանիկին ու նրա ընկերներին Սուրբ Սարգիս զորավարի ուխտատեղիում, երբ աղբյուրի ջրով մկրտեց, մկրտեց նաև Խաչով ու Սրով։ Որովհետև թե Հին և թե Նոր կտակարանները պատվիրան պահողներին նաև սրով պահպանություն է վերապահում ազգի, ազգային սրբությունների, ազգային արժեքների համար, որ Տիրոջով եղան։ «Իմ Ավետարանը ինձ է պահպանում, ես էլ իմ սրով պահպանում եմ իմ Ավետարանը»,-ասել է Զորավար Անդրանիկը։