-
14.02.2021|
22:59
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ կարևոր է փոխգործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, որպեսզի այդ պետություններում արտադրված պատվաստանյութերը մասնակցեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին՝ գրում է radiosputnik.ria.ru կայքը:
-
14.02.2021|
22:57
Որքան Ռուսաստանը հզորանում է, այնքան ուժգնանում է նրան զսպելու քաղաքականությունը, ռուսական ԶԼՄ գլխավոր խմբագիրների հետ կայացած փակ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:
-
14.02.2021|
22:56
Փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացվեն։
-
14.02.2021|
22:54
Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական ցածր է։ Քվեարկության առաջին երեք ժամերին տեղամասեր է գնացել Կոսովոյի ընտրողների ութ տոկոսը։
-
14.02.2021|
22:52
Կատալոնիայում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են։ Իսպանիայի կազմում գտնվող ինքնավար երկրամասի 135 տեղանոց խորհրդարանում ներկայացված լինելու համար պայքարը ծավալվել է կենտրոնական կառավարությունը վերահսկող սոցիալիստների և Կատալոնիայի տեղական կառավարությունը կազմավորած անկախական ուժերի միջև։
-
14.02.2021|
22:51
Իրաքի հյուսիսում գտնվող քարանձավերից մեկում հայտնաբերվել են Թուրքիայի 13 քաղաքացիների մարմինները, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով` զոհերը քաղաքացիական անձինք են և հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում թուրքական բանակի «Արծվի ճիրան-2» գործողության ընթացքում։
-
14.02.2021|
22:49
Քրդական աշխատավորական կուսակցությունը PKK պնդում է Իրաքում գտնվող տասնյակ թուրք ռազմագերիների մասին՝ հայտարարել է կուսակցության ղեկավար անդամ Քավա Շեյխ Մուսան։ Նրա խոսքով` Իրաքի հյուսիսում գտնվող գաղտնի բանտերում պահվող թուրք զինվորականների թիվը գերազանցում է հարյուրը։
-
14.02.2021|
14:49
Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է՝ ֆեսբուքում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
14.02.2021|
14:48
Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությանը, գրում է CNN-ը։
-
14.02.2021|
14:47
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմպիչմենտ հայտարարելու գործի շրջանակում: Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: