Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Լրջագույն կենտրոնացումով պատրաստվել է պետք Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն

Լրջագույն կենտրոնացումով պատրաստվել է պետք  Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն
31.07.2024 | 14:14

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի իրականացրած երկու խոշոր սադրանքները Բեյրութում և Թեհրանում տարածաշրջանը դարձյալ մոտեցնում են ամբողջական ու անվերահսկելի պայթյունին։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը կրկին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երկրի ինքնապաշտպանական բոլոր հնարավորությունները դեռ շատ վաղուց պետք է գործարկված լինեին։ Դրա փոխարեն, Երևանում կազմակերպվում են անվերջ ու դատարկ փառատոներ ու տոնավաճառներ։ Իշխանությունն ու «ընդդիմությունն» էլ անպտուղ ու կառավարելի գզվռտոցի ռեժիմից դուրս չեն գալիս։

Ամեն դեպքում, գոնե բանակում և ուժային կառույցներում և, առհասարակ, ով որտեղ կարող է, պետք է լրջագույն կենտրոնացումով պատրաստվեն Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն։ Հանձնվելը ցեղասպան թշնամուն մահ է, կռվելը՝ փրկվելու հնարավորություն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4181

Մեկնաբանություններ