Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Անվտանգությունը մնում է խոցելի

Անվտանգությունը մնում է խոցելի
20.06.2024 | 13:14

Ողջ գիտակցական կյանքս կռիվ եմ տվել, որ պետք է առաջնագիծն առաջին հերթին ամուր լինի, ուժեղ լինի։ Միշտ ափսոսացել եմ այն միլիարդավոր ֆինանսական միջոցները, որ ուղղվել են սոցիալական ոլորտին՝ ձեթի, ալյուրի և նմանատիպ մթերքների տեսքով։

Այդ պահին սիրտդ փառավորվում է, երբ մի չքավոր ընտանիքի հացի, հագուստի կամ կենցաղի հարց ես լուծում, սակայն անվտանգությունը, որն անտեսանելի է, մնում է խոցելի։ Այն չես տեսնում, չես նկատում, քանի դեռ չի ծեծել դուռդ։

2020-ից հետո բազմաթիվ հայրենակիցներ որոշեցին, որ պետք է կրկին իրենց ողջ աշխատանքն ուղղեն սոցիալական ոլորտին՝ անտեսելով կրկին անվտանգայինը: Ստացանք 2023-ը․․․ Ավելի վատն ենք ստանալու, եթե սահմանը ազգովի չդարձնենք հուսալի, չդարձնենք ՀՈՒՅՍ զինվորի համար: Ասել եմ ու կասեմ՝ սոցիալական ծրագրերը փչացնում են մարդուն, դարձնում ծույլ ու անբան։ Ռեսուրսներն ավելի լավ է անվտանգության վրա ծախսվեն, զինվորի կյանքի և առողջության պահպանման վրա ծախսվեն, քան ․․․ Մի խոսքով, ԱՄՐՈՑ, ՀՈՒՅՍ և ԼՈՒՅՍ մեր տղերքին:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3919

Մեկնաբանություններ