Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը»

Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը»
10.06.2024 | 12:48

Կարելի էր օգտագործել «մերկ» բառը, սակայն տվյալ դեպքում «չփլախն» ավելի հարմար է՝ Նիկոլի չեղած լեգիտիմությունը նկարագրելու համար։

Նիկոլ Փաշինյանն այժմ հենված է բացառապես երկու միավորի վրա՝ դրսի (արևմտաթուրքական շրջանակներ) և ներսի (ոստիկանություն)։ Վերջինիս մեջ կան տարբեր կատեգորիաներ՝ նորմալ ոստիկաններ (հիմնականում՝ շարքերում), «մուսռներ» և բարձրաստիճան խուլիգաններ։

Ոստիկաններին թիրախավորելիս այս տարանջատումը պետք է հաշվի առնել ու փորձել նորմալներին քաշել ժողովրդի կողմը։

Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սվինների» վրա նստած կառավարել։ Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է, և այդ ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ, որոնց օրինակները մի շարք եվրոպական երկրներում ցույց են տալիս։ Ի դեպ, հարևան Վրաստանում էլ նույն ճանապարհով կգնան։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ