Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ

Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ
07.06.2024 | 11:09

Ալիևը Փաշինյանից արդեն պահանջում է, այսպես ասած, առաջին գիշերվա իրավունք։ Փաշինյանը դրան պատասխանում է լռությամբ, որը տվյալ դեպքում համաձայնության նշան է։

Նիկոլը լուռ է թուրք֊ադրբեջանական նախապայմանները բավարարելիս և շատախոս է դառնում, երբ պետք է արդարացնել այդ նախապայմանների բավարարումը։

Այս ամենը հանգեցնելու է ամբողջական կապիտուլյացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի։

Նիկոլը, ինչպես Զելենսկին ու Սաակաշվիլին, համաշխարհային գլոբալ պատերազմի կուսակցության խամաճիկն է և տանում է Հայաստանը կործանման` հանուն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի։

Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինյանը Զելենսկու հետ մրցում է, թե ով ամբողջությամբ ավերակների կվերածի իր երկիրը։ Բնականաբար` ինքնիշխանություն բառը շուրթերին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ