Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տարածաշրջանում ռուսական նահանջող ազդեցությունը լցվում է գլխավորապես թուրքական ազդեցությամբ

Տարածաշրջանում ռուսական նահանջող ազդեցությունը լցվում է գլխավորապես թուրքական ազդեցությամբ
04.06.2024 | 11:05

Ակնհայտ է, որ աստիճանաբար Ռուսաստանի ազդեցությունը կրճատվում է տարածաշրջանում։ Այդ գործընթացը կշարունակվի, եթե Ռուսաստանը չձեռնարկի այնպիսի ռազմավարական քայլեր, որոնք կբերեն իր դերի և հեղինակության աճին, բայց դա երկարատև գործընթաց է, ուստի այս պահին խոսենք կարճաժամկետի և միջնաժամկետի մասին։

Ռուսական նահանջող ազդեցությունը լցվում է գլխավորապես թուրքական ռազմական, քաղաքական, տնտեսական և ֆինանսական ազդեցությամբ։ Սա վերաբերում է ո՛չ միայն Հարավային Կովկասին ընդհանրապես, այլև Հայաստանին՝ մասնավորապես։

Գործող իշխանությունների քաղաքականության արդյունքում Թուրքիան դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի հիմնական ուժային կենտրոնը, որը ուղիղ ազդեցություն ունի հատկապես Հայաստանի ներքին գործընթացների վրա։

Այս ազդեցությունից ձերբազատվելու համար տարածաշրջանում կա մեկ գործող և շահագրգիռ ուժային կենտրոն, որը ցանկություն և կամք ունի ներգրավվելու ռազմավարական հավասարակշռման գործընթացում։ Այո՛, դա Իրանն է, ուստի Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ Հայաստան-Իրան-Հնդկաստան եռանկյունու ձևավորումը, որը հնարավորություն կտար ռազմավարական հավասարկշռման և հետպատերազմյան ռազմավարական վերականգնման։ Սակայն, ցավոք, գործող իշխանությունները, ըստ երևույթին, ունեն կայացված ռազմավարական որոշում` ռուսական ազդեցության փոխարեն ընդունել թուրքական ազդեցությունը, ինչն իր հետ կբերի Հայաստանում օկուպացիոն դիկտատուրայի հաստատում, հայ ժողովրդի ազգային, բարոյական, մտավոր ներուժի ոչնչացում և սպիտակ ցեղասպանության միջոցով հայկական գործոնի ոչնչացում։

Իսկ հայ ժողովուրդը հիմա ունի միայն մեկ ճանապարհ` դիմանալ և դիմադրել։

Հայաստան-Իրան-Հնդկաստան եռանկյունու միջոցով ապահովել կարճաժամկետ անվտանգություն՝ ժամանակն օգտագործելով ռազմավարական հավասարկշռման ներքին ռեսուրսների կուտակմամբ։

Մենք կարող ենք, մենք ի զորու ենք, մենք պարտավոր ենք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10075

Մեկնաբանություններ