Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Չեմ ներելու 2020 թ-ից հետո սրան սատարածներին

Չեմ ներելու 2020 թ-ից հետո սրան սատարածներին
26.04.2024 | 22:49

Այսօր նիկոլն ասում է, որ Հայաստանի լինելիության հարցն են լուծում:
Անկախ Հայաստանի պատմության մեջ, առաջին անգամ ՀՀ ոչ բարով ղեկավարը նման հայտարարություն է անում:
2018-ից բղավում էինք, որ սրա ղեկավարման օրոք վտանգված է լինելու ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը՝ լսող չեղավ:
Այո՛, այսօր լուծում ենք Հայաստանի լինելիության հարցը և լուծելու՛ ենք: Այդ հարցի լուծումը մեկն է՝ վայրկյան առաջ թուրքի առաջ ծնկած նիկոլի հեռացում:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.
Չեմ ներելու 2020 թ-ից հետո սրան սատարածներին, նույնիսկ, եթե դա լինի ծանոթ, բարեկամ և մտերիմ ընկեր:

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ