«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կատաղի պայքար՝ Անդրկովկասի և Միջին Ասիայի ճանապարհներին տիրելու համար

Կատաղի պայքար՝ Անդրկովկասի և Միջին Ասիայի ճանապարհներին տիրելու համար
27.02.2024 | 08:41

Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին կրկին սպառնալիքներ են հնչել ինչպես անատոլիական, այնպես էլ կասպյան թուրքերի կողմից։

Անատոլիական Թուրքիայի մեջլիսի պատգամավորն ասել է, թե չի բացվի հայ-թուրքական սահմանը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, իսկ կասպյան թուրքերի առաջնորդ, ռազմական հանցագործ, հայ ժողովրդի դահիճ Ալիևն էլ ավելացնում է, թե Հայաստանը չպետք է նոր տերեր փնտրի և խաղաղության հասնելու համար պիտի կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները։

Ապա երկուստեք հավելում են, որ իրենց համար շատ անհրաժեշտ է թյուրքական աշխարհի միավորումը։

Վերջին հաշվով, մեր հողի ու արյան ոխերիմ թշնամիները ոչ մի նոր բան չեն ասել, քան այդ դարավոր ոխն ու թշնամությունը վերահաստատելն է ու իրենց դիվային ծրագրերն ու ոճիրները միջազգային ասպարեզում արդարացնելը։

Նրանք մեզնից շատ ավելի լավ գիտեն, որ թյուրքական աշխարհի միավորումը կանխելու համար Հայաստանը համապատասխան ուժ չունի, փոխարենը Անդրկովկասի ու Միջին Ասիայի ճանապարհներին տիրելու համար կատաղի պայքար են մղում շատ ավելի հզոր գերտերություններ, որոնք եկած տեղը կբզկտեն Մեծ Թուրանը ու կթողնեն փշրանքներ, ինչպես արեցին մեկ դար առաջ։

Իսկ ինչու է Ալիևը Հայաստանին մեղադրում նոր տերեր գտնելու մեջ, երբ ինքը հայասպանության մեջ Թուրքիայի նման մեծ տեր ունի և քրիստոնյա գերտերությունների նման շողոքորթ հովանավորներ։Մինչդեռ Հայաստանը ոչ թե նոր տեր է փնտրում, այլ ընդամենը հերթական ցեղասպանությունից փրկվելու և իրեն պաշտպանելու գործուն միջոցներ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա պետք է ասեմ, որ մենք այդքան էլ տխրած կամ ահաբեկված չենք դրա փակ մնալուց, որի պայմաններում ապրում, մաքառում ու արարում ենք ավելի քան մեկ դար։

Դժվար, շատ դժվար է ամեն օր հոգեպես կեղեքվել այս քաղաքական բորենիների սպառնալիքներից ու նողկանք առաջացնող բառապաշարից։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 5398

Մեկնաբանություններ