Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Որովհետև հաշտվեցիք Նիկոլի հետ

Որովհետև հաշտվեցիք Նիկոլի հետ
24.02.2024 | 15:02

Հոլիվուդյան կինոներում հեչ տեսե՞լ եք, թե ոնց է մարդը Վոլսթրիթից գործազուրկ դառնում ու հաջորդ վայրկյանին հա՛մ տունն է կորցնում, հա՛մ ընտանիքը, հա՛մ ընկերներին, հա՛մ ավտոն ու սիրուհուն ու մնում է վզի գալստուկի հույսին: Արդեն էս երկիրն էլ է էդպիսին: Դուք բոլորդ մտքում երազում եք ապրել սովետում, բայց ուզում եք, որ ձեր «Մերսեդեսը» վերջին վիպուսկ լինի, հացը՝ դոկա լինի, կասծյումը՝ «Արմանի», ժամացույցը՝ «Ռոլեքս», իսկ իրականությունն արդեն 180 աստիճան ուրիշ է:

Պետք է հարկերին էլ հաշտվեք, հայրական օջախը պարտքերի դիմաց աճուրդի դնելուն էլ հաշտվեք, տնական մածունի տեղը ցելոֆանի յուղով սպիտակ գույնի ռաստվորին էլ հաշտվեք…

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ