Ֆրանսիացիների կայսր Նապոլեոնը (ի դեպ, Նապոլեոնը Ֆրանսիայի կայսր չի եղել՝ Ֆրանսիան պահպանվեց որպես հանրապետություն 1804-ից հետո, բայց կայսրի գլխավորությամբ, ուստի նա համարվում էր «ֆրանսիացիների կայսր») 1807-ին հանդիպեց մի գեղեցիկ կնոջ՝ լեհ ազնվական Մարիցիա (Մարիա) Վալևսկայային։ Հավանեց դրան։ Իսկ լեհ արիստոկրատները դրա մարդուն ասացին, որ հանուն ազգի և պետականության վերականգնման պանի Մարիցիան պիտի գնա ֆրանսիացիների կայսեր մոտ (մինչ այդ Լեհաստանը բաժանված էր Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև)։ Մարդը համաձայնեց։ Մարիցիան գնաց, մի քանի շաբաթ ինչ-որ մի դղյակում ապրեց Նապոլեոնի հետ, հետո տղա ունեցավ նրանից, և այս բազում դրամատիկ սեռական ակտերի արդյունքում լեհական պետությունը վերածնվեց՝ Վարշավայի հերցոգություն անվան ներքո։ Սկզբում 102 հազար քառակուսի կիլոմետր տարածք ուներ, հետո Նապոլեոնը այն դարձրեց 150 հազար, բնականաբար, պանի Մարիցիայի խնդրանքով։
Ինչևէ, դե յուրե Վարշավայի հերցոգությունը գոյություն ունեցավ մինչև 1815-ի Վիեննայի կոնգրեսը, բայց իրականում 1813-ին ռուս արքա Ալեքսանդր Առաջինն օկուպացրեց այն։ Փաստորեն լեհական պետությունը գոյություն ունեցավ 6 տարի։
Քի՞չ է դա։
Կարծում եմ՝ ոչ, քանզի այդ հերցոգությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ լեհ գեղեցկուհու և ֆրանսիացիների կայսերի համատեղ սեքսի արդյունք։ Այսինքն, եթե ազգը ունենա մի 10-15 հատ Մարիցիա, կարող է երաշխավորել առնվազն մեկ դարի գոյատևում։
Նապոլեոնի և Մարիցիայի սիրավեպը, որը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեցավ, չափազանց ակտուալ է մեզ համար։ Նոր Հայաստանը անկեղծ և ազնիվ նկրտումներ ունի, սակայն չի կարող իրականացնել դրանք (օրինակ, ինչպես և լեհերը
1807-ին, հայերը երազում են բացարձակ սուվերեն և անվտանգ պետություն ունենալ)՝ ռուսները խանգարում են, ավելին՝ չեն կատարում իրենց պարտավորությունները և չեն խոչընդոտում
Ալիև-փաշինյան տարածքային խաղերին։
Իսկ ինչպե՞ս կարելի է իրավիճակը փոխել։
Նոր Հայաստանի պառլամենտի նախագահ սիմոնյան ալենն էլ է կատաղած ռուսների վրա, երեկ պրն Պետրոսիկի մոտ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վարքն այլևս անտանելի է դեմոկրատական հայ ժողովրդի համար։ Փաստացի ասաց, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից։ Բայց ինչպե՞ս, չէ՞ որ շատ հզոր է Ռուսաստանը, նրանից անջատվելը հեշտ չէ։
Բայց կյանքը հետաքրքիր է իր սյուրպրիզներով, անակնկալներով, և երբեմն բացառիկ հնարավորություններ է ընձեռում։ Այդ բացառիկ հնարավորություններից մեկն այն է, որ Հայաստան է ժամանում ԱՄՆ կոնգրեսի ներակայացուցիչների պալատի խոսնակը՝ Փելոսի Նենսին, շատ երիտասարդ և հմայիչ մի գեղեցկուհի, ընդամենը 82 տարեկան։ Երեկ Գառնիկ Իսագուլյանի եթերում, այսօր էլ այս հարթակից հորդորում և ասում եմ․ ի՞նչն է խանգարում մեր սիմոնյան ալենին Փելոսի Նենսու հարցը Երևանում այնպես լուծել, որ այդ հզոր կինը անմիջապես կատաղի Պուտինի վրա և Հայաստանը դուրս բերի ռուսական ազդեցության ծիրից։
սիմոնյան ալենին ոչինչ չի խանգարում՝ նա հմայիչ է, բարձր ինտելեկտուալ, գուցե և շատ տաղանդավոր։ Ըստ այդմ, սիմոնյան ալենը պետք է մի շարք սեռական ակտեր իրականացնի Փելոսի Նենսու հետ, որը սեքսից զուրկ է առնվազն 25 տարի, և այդպիսով լուծի մեր ազգային հարցերը, իրականություն դարձնի մեր ազգային սրբազան իղձերն ու մուրազը։
Եվ ուրեմն, պրն սիմոնյան ալեն՝ ի գործ։ Չեմ կարծում, որ Մարիցիա Վալևսկայան ավելի տաղանդավոր էր քեզնից կամ ավելի հայրենասեր։ Կամ ավելի հմայիչ։ Հանուն Հայրենիքի, հատկապես Նոր Հայաստանի պես Հայրենիքի, կարելի է զոհաբերությունների գնալ։ Չեմ կարծում նաև, որ սեքսը 82 տարեկան աղջնակի հետ
ինչ-որ զզվելի կամ արգելված բան է՝ Կառլ Երրորդից օրինակ վերցրեք, որի կնիկը նույնպես այդ տարիքում է, ավելին, գերոնտոֆիլիան այս պահին ամենահարգված և գնահատված արևմտյան արժեքներից է, անգամ միասեռականությունից շատ։
Անհամբեր ազգովի սպասենք Փելոսի Նենսու գալուն, նրա և սիմոնյան ալենի բուռն գործունեության մեկնարկին։ Համոզված եղեք՝ սեքսը հզոր բան է, և այդ սեքսից Հայաստանի համար սարսափելի հզոր աշխարհաքաղաքական հնարավորություններ և հեռանկարներ կծնվեն։ Եվ ուրեմն, կեցցե՜ Փելոսի Նենսին, կեցցե՜ մեր հզոր սիմոնյան ալենը։ УРА!!!
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ