Անկախ վաղվա ընտրությունների արդյունքներից, երեկվա քարոզարշավը հստակ ցույց տվեց, որ Փաշինյանի իշխանությունն իրական հենարան չունի։ Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց, որ ինքը մեծամասնության վարչապետը չի: Ի դեպ, ամերիկյան նախագահները, եթե ուզում էին հպարտանալ, շեշտում էին. «Ես բոլորի նախագահն եմ»: Ու սա հենց ժողովրդավարական պետությունների և համակարգերի առավելությունն էր, երբ շեշտվում էր դասակարգային տարաբաժանումների անթույլատրելիությունը, և ընտրված նախագահը պատասխանատվություն էր ստանձնում ողջ ժողովրդի առաջ և ո՛չ թե՝ իր աջակիցների։
Հայաստանում կոտրվեցին ժողովրդավարության մասին բոլոր կարծրատիպերը, և ահա՛ թե ինչու է Հայաստանում, հատկապես հետպատերազմյան շրջանում, հասարակության մեջ անկում ապրում համակրանքը ժողովրդավարության նկատմամբ։
Իսկ երեկվա կոչերն ու ելույթները` անկախ վաղվա արդյունքներից, վկայում են առաջիկայում քաղաքական լուրջ վերադասավորումների մասին։
Արա Պողոսյան