Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլը երբեք չի հաջողել ու չի հաջողելու

Նիկոլը երբեք չի հաջողել ու չի հաջողելու
15.09.2023 | 21:09

Պարզապես ինչ-որ պահի նրան հրահանգ ՏՐՎԵՑ օգտագործել Սերժի հանդեպ գեներացված ատելությունը ու կազմակերպել հեղափոխություն կոչված ֆարսը:

Այ այսպես աշխարհին տիրել ձգտող ԽԱՎԱՐ ուժերը օգտագործում են մարդկային ատելությունը, վախը, նախանձը, չարությունը ու փլուզում ամեն արժեքավոր բան. ազգ, երկիր, բարեկամություն, ընտանիք, սեր:

Սակայն ամեն ինչ վերահսկվում է ԼՈՒՅՍԻ կողմից, ամեն ոք ու ամեն բան իր տեղում է ու իր ՃՇԳՐԻՏ դերն է կատարում, ոչ մեկը հենց այնպես չի արժանանում ո՛չ անտեսման, ո՛չ զզվանքի ու ո՛չ էլ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ:

ՈՒ ոչ մեկը հենց այնպես չի արժանանում գնահատականի, ոգեշնչման ու հովհանավորության,

քանզի Տիեզերքը միշտ ԱՐԴԱՐ է, խրախուսման ու դատապարտման տեսանկյունից ԱՆՓՈՓՈԽ կայուն:

ՈՒ քանի որ արագացել է Ժամանակը, հիմա մենք ավելի հեշտ ենք գիտակցում այն, ինչ մի ժամանակ ստիպված էինք գիտակցել տասնյակ տարիներ անց:

Եթե ՀԱՅի մեջ ՀՈԳԻՆ չարթնացավ, չհիշեցինք մեր ակունքները, մեր ուժը դարավոր, սոսկ խաղալիք ենք լինելու ինչ որ խավարի ու խավարի բերած դերակատարների ձեռքին:

Նայում եմ մարդկանց պրիվմիտիվ ցանկություններին ու մտքերին , կարեկցում եմ լոկ:

Քանզի տեսնում եմ ՝ ինչքան հեռու են իրենք ԻՐԵՆՑ իսկ տեսնելուց ու ԻՐԵՆՑ գտնելուց:

Գոհար ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ