Ամբողջությամբ համաձայն եմ Ավինյան Տիգրանի հետ:
Այո՛, քարոզարշավի ժամանակ նրան պետք է հարցեր ուղղել միա՛յն Երևանից:
Հետևապես.
Երևանի ո՞ր զինկոմիսարիատի, Երևանի ո՞ր հիվանդանոցի բժիշկի միջոցով է կարողացել փսորիազ հիվանդության պատրվակով բանակից ազատվել:
Քանի՞ անգամ է բազմապատկել կապիտալը թավշյա եսիմինչից հետո և դրա ո՞ր մասն է գտնվում Երևան քաղաքում:
Երևանից քանի՞ հազար տղա է զոհվել 44-օրյա դավադրության հետևանքով:
Քանիսի՞ անունն է հրապարակված, քանիսի՞նը ՝ոչ:
Քանի՞ քառակուսի մետրով է ավելացել Երևան քաղաքի գերեզմանների մակերեսը՝ 18-ի թավշյա եսիմինչից հետո:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ