Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մնացինք դոզայի տակ

Մնացինք դոզայի տակ
20.05.2023 | 23:48

Հեչ չէի ուզում նրան ներս թողնել, բայց դե եկել հասել էր դռանս առաջ ու, մանավանդ, մի շիշ արաղ էր բերել: Դժկամությամբ ներս հրավիրեցի ու հարցրեցի.

- Խեր ըլնի, էդ ինչո՞ւ ես ինձ հիշել:

- Խորը ճգնաժամի մեջ ենք, ուզում եմ իմանաս, որ թուրքերը մեզ գցեցին:

- Յա, բարլուս, մենակ թե չասես, որ դուք ու թուրքերը տարբեր բաներ եք:

- Լավ, էլի մի չարացիր, քեզ մի գաղտնիք պիտի հայտնեմ, որը դեռ ոչ մեկի չենք ասել:

- Ի՞նչ գաղտնիք:

- Թուրքերը մեզ երկու ծրագիր էին տվել, մեկը կոչվում է «Ժողովրդին դեբիլացնելու ծրագիր», իսկ մյուսը՝ «Դեբիլներին նորից ժողովուրդ դարձնելու ծրագիր»:

- Այ քեզ բան, բա ե՞րբ պիտի անցնեք երկրորդ ծրագրին, ախր էլ չենք դիմանում:

- Բանն էլ հենց այն է, որ արդեն երկու տարի է՝ երկրորդ ծրագիրն ենք իրականացնում, բայց ոչինչ չի ստացվում, որ թողնենք գնանք ու մեր վաստակածը վայելենք:

- Էդ ո՞նց եք իրականացնում, որ չի ստացվում:

- Խնդրեմ, նայիր, բոլոր կետերը կատարել ենք, նույնիսկ վերջին կետը, բայց ժողովուրդը դեռ դեբիլացած է:

- Ի՞նչ վերջին կետ:

- Տես, այստեղ պարզ գրված է. «Թող ջեյրանը թքի, իսկ մայմունը ականջներ կտրի, ու այնժամ Ալլահը կլուսավորի ամբոխի միտքը»:

- Դա ի՞նչ է նշանակում:

- Բա չես հիշո՞ւմ. մենք ջեյրանին հանեցինք մարդամեջ, որ թքի, ու մայմունն էլ հայտարարեց, որ լիքը ականջներ է կտրելու: Բայց ժողովուրդը դա էլ բանի տեղ չդրեց: Այդտեղ գլխի ընկանք, որ թուրքերը մեզ գցել են, ու մեր կողմից մի լրացուցիչ կետ էլ իրականացրեցինք, բայց դա էլ չօգնեց:

- Դա ի՞նչ կետ էր:

- Որոշեցինք ամեն շաբաթ ներկրվող թմրանյութի մի չնչին մասը բացահայտել ու զուգահեռ Աշոտիկին գցեցինք զոհվածների ծնողների գրպանը: Ու էլի՝ զրո արդյունք:

- Որքա՞ն էր այդ չնչին մասը:

- Դե, մի երեք տոննա:

- Բա մի հատ չշշպռեցի՞ք թուրքերին:

- Վերջերս հայտնեցինք արդյունքների մասին, ու գիտե՞ս ինչ պատասխանեցին:

- Ի՞նչ:

- Ասացին, որ առաջին ծրագիրը չարաշահել ենք, ու ժողովուրդը մնացել է դոզայի տակ:

Կարո Վարդանյան

Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 11441

Մեկնաբանություններ