Armtimes.com-ի տեղեկություններով երեկ Գյումրիում ոստիկանները քաշքշելով ու հարվածներ հասցնելով Ռիժկովի փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել ռուս զինծառայողի: Ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Նրանք նշել են, որ զինծառայողը հարբած է: Իսկ թե հարբած զինծառայողը կոնկրետ ինչ է արել Գյումրիում, ոստիկանները չեն ասել:
Ըստ որոշ տեղեկությունների` նա մասնակցել է ինչ-որ վիճաբանության, ծեծկռտուքի:
Նշենք, որ ռուս զինծառայողը բերման ենթարկվելիս փորձել է դիմադրել: