ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստը հերքելը։ «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի և դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է. Հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես հայ դիպուկահարների զոհեր»։ Ադրբեջանի ՊՆ-ն նման բովանդակությամբ հայտարարություններից մեկը տարածել էր նոյեմբերի 20-ին։ «Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հնարքը սեփական անօգնականությունը թաքցնելու հերթական փորձն է»,- ասված է հաղորդագրությունում։