«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Արարատի մարզում հայտնաբերված սահմանախախտը ներկայացել է իբրև Աֆղանստանի քաղաքացի

Արարատի մարզում հայտնաբերված սահմանախախտը ներկայացել է իբրև Աֆղանստանի քաղաքացի
11.09.2014 | 16:24

Հայաստանի սահմանն ապօրինի հատել է Աֆղանստանի քաղաքացի ներկայացած, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարան: Վերջինս Հայաստան է անցել Թուրքիայի կողմից: Նա ասել է, թե ցանկացել է անցնել Իրանի սահմանը, հասնել Թուրքիա ՝ Վան քաղաքում բնակվող իր ընտանիքին հանդիպելու համար: Ֆարիդ Սատարային նկատել ու բռնել են Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը: Նրանք այդ մասին տեղեկացրել են ռուս սահմանապահներին ու վերջիններիս հանձնել սահմանախախտին: Տարածքը խուզարկելիս սահմանապահները հայտնաբերել են սահմանախախտին պատկանող ուսապարկը՝ անձնական իրերով: Ֆարիդ Սատարան այժմ հանձնված է ՀՀ ԱԱԾ-ին: Սահմանախախտին հայտնաբերած Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը ցուցաբերած խիզախության համար կպարգևատրվեն ՌԴ սահմանապահ ծառայության կողմից:

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ