ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ մենք ուղղակի չկանք

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ մենք ուղղակի չկանք
08.11.2013 | 01:00

Ալիևը համաձայնել է: Հանկարծ չմտածեք, թե համաձայնել է մեզ համար կարևոր մի զիջում անելու մտքի հետ, ո՛չ, ընդամենը համաձայնել է հերթական անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դրանով հանդերձ, համանախագահ դեսպանների այս առնչությամբ արտահայտած ծանրակշիռ ոգևորությունն ու կատարվածի կարևորության մեջ նաև սեփական ջանքերի բարձրարժեքության հավաստումը բոլորին ի ցույց դնելու մղումն արդեն իսկ պետք է բոլորիս ցնծություն պատճառի: Ավանդույթ է դարձել այն, որ հայկական կողմի՝ Ալիևին հանդիպելու համաձայնել-չհամաձայնելը որևէ մեկին չի հետաքրքրում՝ կարևորն Ալիևի համաձայնությունն է: Ալիևի համաձայնության մասին առաջինը հայտարարելու համար է, թերևս, ծավալվում համանախագահ դեսպանների միջև առկա իրական մրցակցությունը: Երևի թե ադրբեջանցի առաջնորդն էլ այդ մարդկանց հերթի է դրել ու արտոնություն է տալիս իր անունից՝ իր համաձայնության ավետիսը հայտնել աշխարհին: Ալիևի մոտեցումը հասկանալի և ընկալելի է, համանախագահների ջանասիրությունը գովելի և դրվատելի է, իսկ մենք ուղղակի չկանք: Դեպք չեմ հիշում, որ համանման ոգևորվածությամբ համանախագահներից մեկնումեկը հայտարարի, որ հայկական կողմը համաձայն է հանդիպել Ալիևին, ու դրա հետ կապված այսօրինակ շքերթ-շնորհանդես սարքի: Կարելի է, անշուշտ, հարցն այնպես ներկայացնել, թե իբր մենք միշտ պատրաստ ենք շահագրգիռ երկխոսության, իսկ այդ ստոր Ալիևը՝ ոչ, ու այդ պատճառով էլ մեր համաձայնությունը մշտական մի բան է, մինչդեռ Ալիևից հերթական հանդիպման վերաբերյալ դրական պատասխան ստանալն արդեն իսկ ծանրագույն քաղաքական-դիվանագիտական խնդիր է, որի հաջող լուծումն ամեն անգամ հրճվանքով պետք է լցնի բոլորիս սրտերը: Այս համատեքստում հասկանալի չէ միայն, թե ինչու են մեր լրատվամիջոցները լծված այդ նույն քարոզին, ինչու են մեր լրատվամիջոցները, օրինակ, գովազդում ալիևյան ընտանիքի կարճափեշ գրավիչ իգական կեսին: Բայց դե, երևի այստեղ ևս պատահական բան չկա՝ ծաղրածուի գործն այն է, որ ստիպի ուրիշներն իր վրա ծիծաղել: Արդյունքի հասնելու համար ծաղրածուները քրտնաջան աշխատում են, մարզվում, իսկ մենք, համանման արդյունքի հասնելու համար, հատուկ ճիգեր գործադրելու կարիքն անգամ չունենք. մեր ներկայիս հավաքական կերպարանքն արդեն իսկ շարունակական միջազգային հռհռոցի կայուն երաշխիքներ է ստեղծում:

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ