«Ես չեմ վախենում պարտվելուց և հաղթելուց: Ես չեմ կարող ասել` քանի որ չկան պարոն Ծառուկյանը, պարոն Տեր-Պետրոսյանը և «Դաշնակցության» թեկնածուն, ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Ընդհակառակը, դա լինելու է երկու Հայաստանների պայքարը`Րաֆֆիի և Սեժի Հայաստանների, գնալու է մենամարտ: Դա լինելու է երկու Հայաստանների միջև` ներկա դե ֆակտո և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Հայաստանի պայքարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խոսելով «նախագահականում» առաջադրված թեկնածուներ Հայրիկյանի և Բագրատյանի մասին, վերջինս ասաց. «Շատ ուրախ եմ, որ նրանք տանը չնստեցին և իսկապես արժանի մրցակիցներ են ինձ: Կեղծ է այն հայտարարությունը, որ ընտրությունների ելքը կանխորոշված է: Իմ կոչն է բոլորին` անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ այն լինելու է ապագայամետ ընտրություն: Ժողովրդի համար չպետք է չմասնակցության պատճառ դառնա իրենց ցանկացած թեկնածուի չառաջադրման հանգամանքը: Ես հորդորում եմ գործող նախագահին` լրջագույնս վերաբերվել այն նամակներին, որոնք ես ուղարկել եմ նրան: Մեծ առաջընթաց կա լրատվական դաշտի հասանելիության առումով, բոլոր թեկնածուները կարող են իրենց խոսքն ասել հասարկությանը: Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա ապահովել հավասար մրցակցություն, ապա ինքը պետք է հրաժարական տա: Մենք կարող ենք հաղթել, եթե ցանկանանք»:
Նա շնեց, որ չի սպասում կախարդական ապագայի, բայց ընտրության պետք է գնան բոլորը`«ով տանը նստի, կնպաստի այս իշխանությունների
վերարտադրմանը, ճահճի խորացմանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր նախընտրական օրացույցերն արդեն պատրաստ են տարբեր կարգախոսերով. « Ազատ, անկախ, միացյալ», «Մեկ անգամ և միասին»: Հիմնական կարգախոսի մասին վերջինս կհայտարարի քարոզչության մեկնարկի օրը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ