Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում արդեն 15 թեկնածուներ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Դեկտեմբերի 31-ին բացի Հրանտ Բագրատյանից նախագահական հավակնություններ են ներկայացրել անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը և ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը: Հիշեցնեմ, որ նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը կավարտվի հունվարի 4-ին: