Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

«Զոլոտոյ մալչիկ»

«Զոլոտոյ մալչիկ»
23.10.2012 | 13:06

Երեկ ԱԺ-ում բոլորին բաժանվել էր գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարտուն Գրիգորյանի կենսագրությունը, որն ուշի ուշով ուսումնասիրում էին ոչ միայն տառաճանաչ պատգամավորները, այլև տառկապ անողները: Վերջինիս կենսագրությունն իսկապես հետաքրքիր էր, ոչ թե այն պատճառով, որ նա առանձնապես կապ չուներ գյուղատնտեսության ոլորտի հետ, այլ որ նրա պարգևները բացառապես «ոսկուց» էին, «ոսկե մեդալ» անվանակարգով, տրված վերջին երկու տարում և բացառապես ԲՀԿ-ամերձ կամ մերձ-ԲՀԿ-ական (ինչպես կասեր Նիկոլը) կողմերից. մի երկու հատ ՀԱՕԿ-ից (դրանցից մեկը կոչվում էր «Ոսկե շղթա»), մեկ ոսկե մեդալ սոցապնախարարության կողմից, մեկը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մի հատ էլ ոսկի` «անձամբ» ԲՀԿ-ի կողմից, մարզային խնդիրների «մոմենտով», բայց արդեն` կրծքանշան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ