«Իրական Հայաստանի» մասին Նիկոլի վերջին թեզերի գեներացիայից հետո, բավական հաճախ եմ մտածում, թե իրականում ի՞նչ է «իրական Հայաստանը», զուտ տերմի՞ն, որը հերթական անգամ մոգոնվել է Նիկոլի կողմից, թե՞ հայությանը զուգահեռ գոյություն ունեցող մի մատերիա...
Իշխանությունը մի բան է որը, ուզես, թե չուզես, ջղաձգվես, թե չէ, սուտը դարձնես ինստիտուցիոնալ, թե չէ, ռեպրեսիան հասցնես բարձրակետի, թե չէ, լեգիտիմություն քերես ամենաանբարո ձևերով, թէ չէ, միևնույն է կորցնելու ես...
Պարզապես ընդունակ չեն. դա հասկանալու համար պետք չէ լինել դոցենտ, ընդամենը բավական է նայել կառավարական ծրագրերը, որոնց մեծ մասը ձախողել են և ընդհանրապես տապալել են անխտիր բոլոր ոլորտները` առողջապահությունից մինչև անվտանգություն։ Սա է ողջ ճշմարտությունը և նրանք դա գիտակցում են։ Նրանք հասկանում են, որ իրավիճակը դուրս է եկել իրենց վերահսկողությունից և այդ ճշմարտությանը իրենք տիրապետում էին դեռևս 2020 թվականի կործանարար պատերազմից հետո:
Իմ լավ բարեկամ Էդգար Ղազարյանը միանգամայն ճիշտ է ասում, որ հետպատերազմյան շոկային ֆոնին ծայրահեղ սխալ որոշում էր 2021թ-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
«Չափարի» տեղի մի կես մետրի համար հարևանի հետ կռվող, իրար արյուն թափող հայաստանցիները լռելjայն նայում են, թե ինչպես բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած «գերագույն գլխավոր հրամանատարը», 2020 թվականի նոյեմբերից ցայսօր, կռվով կամ առանց կռվի հայրենիքի մեծ տարածքները հանձնում է Ադրբեջանի «կիրթ ու կառուցողական» նախագահին...
Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ, քանի որ ինձ բացարձակապես չեն հետաքրքրում պաթոլոգիկ ստախոսները, վախկոտներն ու պետական դավաճանները...
Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության։ Սա է պետական մտածողությունը։ Մնացածն արկածախնդրություն է։ Կանենք դա գրագե՞տ ձևով, թե՞ ամեն ինչ զիջելով, հարցը սա է...
Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին:
Չգիտեմ ինչու պետք է Ադրբեջանը հիմա համաձայնի խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ մի վարչակազմի միջնորդություն-ճնշմամբ, որին մի քանի ամսվա կյանք է մնացել: Մանավանդ, որ ո՛չ Հարիսի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմի համար այս հարցն առանցքային չի լինելու, և Բաքուն հանգիստ կարող է սպասել