ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»
07.08.2009 | 00:00

«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ» 70-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՎԻՑ ՀԵՏՈ
(սկիզբը` նախորդ համարում)

Անդրադառնանք Խաչին, որը Տիրոջ Սուրբ Նշանն է։
Աստված իր արարած բուսական և կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչների վրա դրել է իր Սուրբ Նշանը` խաչը։
Բույսը, երբ հողից ծլում է, սկզբում ելնում է ուղղահայաց ձողը, այնուհետև երկու կողմերից ծլում են աջ և ձախ կողմերը` ձևավորելով խաչի պատկերը։ Վերցնենք կենդանական աշխարհի ցանկացած ներկայացուցչի, լինի թռչուն, ցամաքային, թե ջրային կենդանի։ Դրանց բոլորի կմախքն ունի խաչի տեսք։ Ցանկացած կենդանի, եթե հետին վերջույթների վրա կանգնի երկրագնդին ուղղահայաց դիրքով և առջևի վերջույթները պարզի հորիզոնական կողմեր, ապա կստացվի խաչի պատկերը։
Նույն ձևով և Մարդը։
Քանի որ մարդն Աստծո կատարյալ ստեղծագործությունն է, ապա նրա խաչը նույնպես ամենակատարյալն է։ Միակ կենդանի արարածը երկրի վրա, որի կմախքը չունի խաչի պատկեր, օձն է։ Եթե օձի պոչը կպցնես գետնին և նրան ուղղահայաց ձգես, կստացվի ցից։ ՈՒրեմն` ցիցը օձն է, բանսարկուն է, սատանան է։ Եթե խաչն Աստծո պատկերի խորհրդանիշն է, ապա ցիցը սատանայի խորհրդանիշն է։ Հիշեցնեմ, որ սատանայի մի խորհրդանիշն էր նաև լուսինը։
«Եհովայի վկաների» «Գիտություն, որը կտաներ հավիտենական կյանք» գրքում պատկերված է մի նկար, որտեղ Հիսուսը գամված է ցցին։ Ինչպես Լուսինն իր վրա վերցնելով ճշմարիտ լուսատու Արևի լույսը, անդրադարձնում է այն և ներկայանում որպես լուսատու, այնպես էլ այս նկարում ցիցը` սատանան, վերցնելով իր վրա Հիսուսի պատկերը, ներկայանում է որպես ճշմարիտ Հիսուս։
Աստված ասում է` պտուղը ճանաչվում է ծառից, եթե ծառը բարի է, ուրեմն` պտուղը բարի է։ Չար ծառը բարի պտուղ չի կարող տալ, ինչպես և բարի ծառը չի կարող չար պտուղ տալ։
Աստված Եդեմի այգում տնկեց երկու ծառ։
Մեկը` Կենաց ծառը, խաչն է, մյուսը` Բարու և Չարի գիտության ծառը, Ցիցն է։ Եվ Աստված Ադամին պատվիրեց չուտել երկրորդ ծառի պտղից, քանզի այն օրը, երբ կերան, նույն օրը կմեռնեն։
Այստեղ, միջանկյալ, մեկնեմ մի խորհուրդ։
«Մեջտեղ» բառի խորհուրդը։
Աստված Ադամին ասաց` ազատորեն կարող ես ուտել այգու ծառերի պտուղներից, բացի պարտեզի մեջտեղում աճող ծառի պտղից։
ՈՒշադրություն դարձնենք այս «մեջտեղ» բառին։ Ինչպե՞ս կարող էր անուս Ադամը չափել Եդեմի այգու տարածքը, գտնել այգու կենտրոնը` մեջտեղը, որ իմանար այդ որ ծառն է, որից Աստված արգելեց ճաշակել։ Չէ՞ որ Եդեմի այգին հսկայական տարածք էր, որտեղով հոսում էին գետեր, կային լճեր, անտառներ, և որտեղ բնակվում էին կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչները։ ՈՒրեմն` «մեջտեղ» բառը մեզ համար է ասված, այսօրվա ադամներիս։
Մեր Եդեմի այգին Երկրագունդն է։
Հիմա ինչպե՞ս գտնենք այն ծառը, որն աճում էր մեջտեղում` կենտրոնում։
Այդ ծառն այդ նույն չարաբաստիկ ցիցն է։ Եթե պատկերացնենք երկրագունդը որպես գունդ, գլոբուսը` օրինակ, և նրա ցանկացած կետում գլոբուսի մակերևույթին ուղղահայաց կանգնեցնենք ցիցը, այն կգնա և կխրվի ուղիղ գլոբուսի մեջտեղը, կենտրոնը։
Ահա թե ինչ խորհուրդ ունի ցիցը։
Երբ ես Աստծուց խնդրեցի, որ մեկնի խաչի խորհուրդը, որպեսզի կարողանամ հակադարձել «Եհովայի վկաներին», ասվեց. «Նայիր քո Աստվածաշունչ գրքի շապիկին և ամեն ինչ կհասկանաս»։
Ես անմիջապես վերցրի իմ Աստվածաշունչ գիրքը և նայեցի շապկին։ Ահա թե որն է դրա բացատրությունը։
Վերևում ոսկե տառերով գրված է Աստվածաշունչ, մեջտեղով իջնում է Խաչը` ներքևի ծայրով կպած երկրագնդին, և ամբողջ շապիկի մակերևույթն ունի սև գույն։
Սև գույնը խորհրդանշում է դժոխքը։
Երկրից Աստծո մոտ, Երկնքի Արքայություն տանող միակ ճանապարհը Խաչի ճանապարհն է։ Շատ նեղ և դժվարին է Երկնքի Արքայություն տանող ճանապարհը։
Հիմա պատկերացնենք այդ նեղ ճանապարհը. մի բարակ թոկ է կապված երկրի և Աստծո թագավորության միջև։ Պետք է այդ բարակ պարանի վրայով Երկրից գնալ Երկնքի Արքայություն։
Լարախաղացի կանոնով, եթե դու քո ձեռքին ունես այն հավասարակշռող ձողը, որը տվյալ դեպքում խաչի թևերն են (այսինքն` քո մեջ ունես քրիստոնեական հավատը և Սուրբ Հոգի), ապա դու դանդաղ, բայց հաստատուն քայլերով կգնաս դեպի վերջնական հանգրվան, այսինքն` Աստծո մոտ` Երկնքի Արքայություն։
Ի՞նչ են անում «Եհովայի վկաների» քարոզիչները։ Ձեր ձեռքից խլում են այդ հավասարակշռող ձողը` ձեզ վերածելով ցցի։ Ցիցը եթե կանգնեցնենք լարի վրա, մի ակնթարթ կարող է մնալ այնտեղ, այնուհետև, չնչին իսկ շարժման դեպքում, դուք կգահավիժեք անդունդը, տվյալ դեպքում` սև մակերևույթը` Դժոխք։
Այնպես որ, ցիցը ոչ թե հավիտենական կյանք է տանում, այլ հավիտենական դժոխք։ Ապավինելով ցցին (որ սատանայի խորհրդանիշն է), այլ ոչ թե խաչին (որ Աստծո խորհրդանիշն է), և երկրպագելով այն Հիսուսին, որը գամված է ցցին, դուք երկրպագում եք ոչ թե Աստծուն, այլ նորին գերազանցություն Սատանային։
1999-ին Տեր-Մեսրոպ քահանա Արամյանն արտասահմանյան ամսագրից թարգմանաբար ինձ ներկայացրեց մի դատավարության պատմություն։ Եվրոպական մի երկրում դատում էին «Եհովայի վկաներ» աղանդի ղեկավարին։ Մեղադրվում էր ստախոսության և կեղծարարության համար։
Դատավորը, դիմելով ամբաստանյալին, հարցնում է.
-Դուք ասում եք` Հիսուսին ոչ թե խաչել են, այլ ցցին են գամել, այդպե՞ս է։
«Եհովայի վկան» պատասխանում է.
-Այո՛։
Դատավորը.
-Դուք ձեր քարոզներում ասում եք, թե «խաչ» բառը սխալ թարգմանության արդյունք է, որ Ավետարանի հունարեն ձեռագրում գրված է «ցից», այլ ոչ թե «խաչ»։ Այդպե՞ս է։
Սա պատասխանում է.
- Այո՛։
Այդժամ, ի զարմանս բոլորի, դատավորը սեղանի գզրոցից հանում է Ավետարանի հունարեն ձեռագիրը և մեկնելով ամբաստանյալին, ասում է` ահա հունարեն ձեռագիրը, վերցրեք և ցույց տվեք այն տեղը, որտեղ գրված է «ցից» բառը։ Եթե գեթ մեկ տեղում ցույց կտաք ցից բառը, ապա դատարանը ձեզանից հրապարակայնորեն ներողություն կխնդրի, և դուք ազատ կարձակվեք դատարանի դահլիճից, հակառակ դեպքում դուք կդատապարտվեք որպես ստախոս և կեղծարար։ Եվ ի՞նչ. այս մարդը գլուխը կախում է և լռում։ Որտեղի՞ց նա կարող էր գտնել այդ գրքում «ցից» բառը, եթե այդպիսի բան գոյություն չունի։
Հույսը դնելով նրա վրա, որ հասարակ մահկանացուները չեն կարող ձեռք գցել հունարեն ձեռագիրը, իրենք էլ ներկայանում են (կրկնակի սև շապիկով ծածկված) Սուրբ գիրքը ձեռքներին։ Իրականում սև շապիկով ծածկում են Սուրբ Գրքի վրայի խաչը, որովհետև Սատանան և խաչն անհամատեղելի են։
(շարունակելի)
Դերենիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ