Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Աղոթարան

Աղոթարան
04.07.2024 | 00:01

Աղաչեսցուք զամենակալն Աստուած
եւ խնդրեսցուք ի Նմանէ,
զի առաքեսցէ զհրեշտակ խաղաղութեան,
որ եկեալ պահեսցէ
զմեզ յերկիւղական գիշերիս,
ի դիւական խռովութենէ՝
ամբողջ պահելով զհոգի
եւ զմարմին մեր մինչեւ
ի կատարումն ժամանակի
ամաց մերոց:
Ամենակալ Տէր Աստուած մեր
կեցուսցէ եւ ողորմեսցի:
Ամեն:

Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ