ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ինչու՞ եմ հիշել Ազեֆին

Ինչու՞ եմ հիշել Ազեֆին
22.06.2024 | 10:01

Ռուսական հեղափոխական պայքարի տարիներին տասնյակ հազարավոր աննկուն, խիզախ նվիրյալ անձանց կողքին եղել են տասնյակ, հարյուրավոր ոստիկանության գործակալներ, սադրիչներ։ Ռուսաստանի գլխավոր սադրիչը կոչվում էր Եվնո Ազեֆ, և՛ ոստիկանության գործակալ, և՛ Սոցիալիստական հեղափոխական։ Ազեֆը կայսրության ամենաբարձր վարձատրվող գաղտնի գործակալն էր՝ ստանալով 1000 ռուբլի ամսական։

Ազեֆը գործում էր հետևյալ սխեմայով՝ նա ոստիկանական բաժանմունքից գաղտնի պատրաստում էր ահաբեկչությունների մի մասը այնպես, որ դրանք հաջողությամբ պսակվեն։ Նա միևնույն ժամանակ անմիջապես զեկուցում էր այլ ահաբեկչական հարձակումների մասին գաղտնի ոստիկանությանը, և դրանք համապատասխանաբար ձախողվում էին, իսկ մասնակիցները բանտարկվում: Այս սխեմայի շնորհիվ Ազեֆը և՛ հեղափոխականների , և՛ ոստիկանների կողմից համարվում էր «յուրայիններից մեկը» :

Ամեն անգամ, երբ փորձում էին բացահայտել նրան, հեղափոխականներից մեկը պնդում էր , որ այդքան հաջող ահաբեկչական գործողություններ կատարած մարդը չի կարող գաղտնի ոստիկանության գործակալ լինել։ Տպավորիչ է այն, որ սադրիչ Ազեֆը հրամայել է սպանել «սադրիչ» Գապոնին, և Ռուտենբերգը դա իրականացրել է իր զինյալների օգնությամբ։ Հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո Ազեֆը դարձավ էսեռների մարտական կազմակերպության լուծարման կողմնակիցը և ամեն կերպ սաբոտաժի ենթարկեց նրա գործողությունները :

Ազեֆն իր զբոսանավով մահափորձ է նախապատրաստել նաև ցար Նիկոլայ II-ի դեմ, այդ նպատակով ԱԶԿ-ի Կենտրոնական կոմիտեից գումար է շորթել՝ ահաբեկչություն իրականացնելու համար հատուկ սուզանավ և ինքնաթիռ կառուցելու համար, սակայն 1908 թ. որպես սադրիչ բացահայտվել է հեղափոխական Վ.Լ. Բուրցևի կողմից և դատապարտվել է մահվան։ Մեծ պրովոկատորը հաջողությամբ թաքնվել է հեղափոխականների վրեժից և փախել արտասահման։

Ինչու՞ եմ հիշել Ազեֆին:

Փորձեք գտնել առիթը և պատճառը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ