ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Այնպես երգենք, որ լեռները փլվեն մեր ձայնից»

«Այնպես երգենք, որ լեռները փլվեն մեր ձայնից»
28.11.2023 | 07:43

Ահավոր տարի էր այդ տարին: Կարծես ոչինչ փրկել չէր կարող հայ ժողովրդին: Դանակը հասել էր ոսկորին, թուրքը մտել էր Սարդարապատ: Էլ ոչ մի փրկություն: Մեր հարևանը մեռել էր, տղան հանդիմանում էր հորը.

-Բա սա եղա՞վ, բա սա հայերե՞ն է,-ասում էր նա,-բա էս օրերին մարդս անկողնում կմեռնի՞: Դու էս ի՞նչ արեցիր, հայր:

Նա էլ չսպասեց, չմասնակցեց հոր թաղմանը, հրացանն առավ ու իր տարիքի տղաների հետ Սարդարապատ մեկնեց: Իհարկե, ոտքով էին գնում: Գնում էին քաղցած ու կիսամերկ: Ոչինչ պետք չեր նրանց, բավական էր, որ մի հրացան ունեին և մի երկու բուռ փամփուշտ գրպանում: Գնում էին՝ կարծես կախարդված լինեին, կարծես իրական մարդիկ չէին, բռնկված լինեին անհասկանալի մի ուժով, գունատ դեմքերով, մահվան էին գնում:

Սարսափելի տարիներ էին: Հովսեփ վարժապետին հրամայված էր մնալ դպրոցում: Ո՞ւմ համար էին պահում այդ դպրոցը՝ ձիերի՞, թե՞ նոր դիակներ դարսելու համար: Եվ կարո՞ղ է արդյոք մի խելացնոր ժողովուրդ մտածել, որ մահվան գրկումն անգամ դպրոց պիտի ունենա: Ցնորվել էր մեր հին ժողովուրդը, ցնորվել էր մեր ծեր վարժապետը, նա կանգնում էր ամբիոնին և խրոխտ ձայնով երգում ու ստիպում էր մեզ երգել իր հետ.

-Բարձր, այնպես երգենք, տղաներ, որ լեռները փլվեն մեր ձայնից,-ասում էր նա, և մենք զիլ ձայնով երգում էինք: Իսկ նա երգում էր այնպես, կարծես մարտ էր մղում՝ սվինամարտ: Իսկ մենք, մենք՝ մերկ ու թույլ մանուկներս, հսկայի ուժ էինք զգում մեր երակներում, և թվում էր մեզ, որ ոչինչ, ոչինչ չէր կարող դիմանալ մեր հզոր ուժին:

Եվ մենք իրավացի էինք, այդ մեր ներքին ուժն էր, մեր ոգին, այդ այն էր, որ կոչվում էր հայկական: Այդ այն էր, որ տվել էին մեզ մեր ուսուցիչները, և այդ էլ պահեց մեզ:

Վալտեր Արամյան. «Մի՞թե բոլորը հող դարձան»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7900

Մեկնաբանություններ