ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

«Տրոյական ձի» և «Պրիամոս»

«Տրոյական ձի» և «Պրիամոս»
29.10.2023 | 12:41

Շատ եմ նկատում, որ ընդդիմադիրները Նիկոլին անվանում են «տրոյական ձի»։

Հա, բայց մի պահ ուրիշ ձևով նայենք։

Որ դա անում են Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի կողմնակիցները, մի տեսակ զարմանում եմ։

Գոնե հիշու՞մ եք, որ այդ «ձին» Տրոյայի դարպասներից ներս է մտցվել կոնկրետ Պրիամոսի հրամանով, քրմապետի խորհրդով։ Իսկ այն ժամանակներում քրմապետ լինում էր Արքայի եղբայրը կամ երբեմն՝ փեսան։

Իսկ ամբոխն ընդամենը ուրախանում էր։

Հիմնական մեղավորը Պրիամոսն էր, ոչ թե ամբոխը կամ մեկ ուրիշը։

Այնպես որ, Նիկոլին «տրոյական ձիու» հետ համեմատելուց այսպիսի եզրակացության էլ կարելի է հանգել։

Ու հարց է առաջանում` եթե Նիկոլը «տրոյական ձին» է, ո՞վ էր այդ դեպքում «Պրիամոսը»։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2617

Մեկնաբանություններ