ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Առանձնատուն՝ ծայրագավառի ծայրամասում

Առանձնատուն՝ ծայրագավառի ծայրամասում
25.09.2023 | 12:25

Մեր հանրությանն այսօր շատ է հուզում Նիկոլի հետագա բնակության վայրի հարցը՝ Կանադա, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան... Մեր հարևան Շմավոնը, սակայն, իր վերսիան ունի։ Նա գրեթե հստակ հասցե է նշում՝ ՌԴ, Նիժեգորոդսկի շրջան, քաղաք Նիժնի Նովգորոդ։ Ըստ Շմավոնի՝ Պուտինը, Նիկոլի ու Աննայի՝ ՌԴ կատարած միակ պետական այցի շրջանակներում (երկօրյա) հնարավորություն է ընձեռել նրանց, որ Մոսկվայից մեկնեն Նիժնի Նովգորոդ ու ծանոթանան քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող առանձնատանը։ Շմավոնը նաև հավելում է, որ ինքն այդ կողմերում եղել է, շատ բարեկարգ, հաճելի ու կանաչապատ տեղ ա։

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ