ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Թղթե շերեփը» միշտ էլ ժամանակավրեպ է, իսկ "беспредел"-ը՝ մոդայիկ

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Թղթե շերեփը» միշտ էլ ժամանակավրեպ է, իսկ "беспредел"-ը՝ մոդայիկ
27.03.2014 | 12:57

Աշխարհի հզոր 7 երկրների՝ G7-ի ղեկավարները օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Մոսկվայից պահանջել են վերջ տալ Ուկրաինայի ապակայունացմանը։ Ղրիմի բռնակցումն էլ անվանել են միջազգային նորմերին հակասող քայլ: Նրանք նա7 սպառնացել են, թե G8-ի գագաթնաժողով Սոչիում չի լինի, փոխարենը հունիսին Մեծ յոթնյակի հավաք կունենան՝ առանց Ռուսաստանի: Իսկ Ռուսաստանը, ինչպես միշտ, այսպես ասած՝ "беспредел" է, ու դա Արևմուտքում շատ լավ գիտեն: Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդ կապակցությամբ ասել է, թե Յոթնյակը ոչ պաշտոնական կառույց է, որտեղ անդամատոմս չկա, և ոչ ոք՝ որևէ մեկին չի կարող այնտեղից արտաքսել: Անկեղծ ասած, եթե Եվրոպայի «ատամը կտրեր», նա հաստատ առիթը բաց չէր թողնի Ռուսաստանին «ծնկի բերելու»: Նույնը գիտակցում են նաև Ուկրաինայում, որտեղ վիզային ռեժիմ են սահմանել Ռուսաստանի համար: Ռեժիմը՝ ռեժիմ, բայց Լավրովը Հաագայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրիյ Դեշիցյային, Դեշիցյան էլ ասել է, որ Ուկրաինան ցանկանում է խաղաղ գոյակցել Ռուսաստանի հետ, չնայած երբեք չի հրաժարվի Ղրիմից։ Այնպես որ, նորին մեծություն քաղաքականությունը ամենամեծ պոռնիկն է ու պչրուհին: Ի դեպ, Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարը կեսկատակ ասել է, թե կցանկանար Լավրովի հետ նույն սեղանի շուրջ օղի խմել: Հիմա ի՞նչ կցուցանե զառակս: Այսքանից հետո փոքրիկ Հայաստանը քանի՞ գլուխ ունի, որ Ռուսաստանին ասի` "нет": Կամ որ ասի, ո՞վ է լսելու: Եվրոպա՞ն, որ բոլորի աչքի առաջ «քաշեց» Ուկրաինային:

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ