Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է միջազգային տնտեսության աճի 3,3 տոկոս նվազում: BBC-ն հաղորդել է, որ ԱՄՀ-ի պաշտոնական հաշվետվությունը կհրապարակվի 5 օրում և կպարունակի միջազգային տնտեսական աճի նոր գնահատականներ:
Ըստ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի` Արմավիրի մարզում նոր գործարանի բացումը մեծ նշանակություն կունենա հանրապետության գինեգործության հետագա զարգացման համար:
«Հայկական գինի» բրենդ, «Հայկական գինիների միություն» ստեղծելու, ինչպես նաև երկրում գինեգործական զբոսաշրջությունը զարգացնելու համար մինչև 2020 թվականը Հայաստանը պետք է ավելացնի խաղողի այգիների տարածքը»:
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդես. տոն տեխնոլոգիական հայության համարե թեմայով մամուլի ասուլիս:
«Օքսֆամ» կազմակերպության և «Աշխատանք և հայրենիք» հասարակական կառույցի աջակցությամբ, «Կայուն կենսապահովման» ծրագրի շրջանակներում, Վայոց ձորի Հերմոն գյուղում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Բերքի տոն» և «Ավանդական խոհանոց» տոնահանդես:
Գեղարքունիքի մարզի շուրջ 15 հազար հեկտար կարտոֆիլի ցանքատարածքներից այս տարի կհավաքվի մինչև 350 հազար տոննա բերք, որը նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի 100 հազար տոննայով:
Հոկտեմբերի 2-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 16,0 մլն խմ է:
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...