Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 
  • «Արմավիայի» վերջի սկիզբը

    «Արմավիայի» վերջի սկիզբը

    22.05.2013| 20:07
    «Արմավիա» ընկերության դեմ վերջապես կառավարությունը դատական հայց է ներկայացրել: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այս մասին այսօր հայտարարել է ԱԺ-ում` ասելով, որ հայց է ներկայացված ընկերության դեմ օդի տուրքի գանձումների հետ կապված: Նախարարը չի նշել, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը, որը «Արմավիան», կարելի է ասել, թաքցրել է պետությունից՝ չփոխանցելով այն պետբյուջե:
  • «Ձուկը պետական սեփականություն է, ինչպես բանկերը, բայց չի վերահսկվում այնպես, ինչպես բանկերը»

    «Ձուկը պետական սեփականություն է, ինչպես բանկերը, բայց չի վերահսկվում այնպես, ինչպես բանկերը»

    22.05.2013| 16:07
    «Այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ սիգի պաշարներ չունենք: Ոչ մի մխիթարական բան չկա: Սիգի վիճակը քանի գնում` վատանում է: Սևանի պատմության մեջ ձկնային պաշարների այսպիսի վիճակ դեռ չի եղել: Արդյունագործական պաշար մենք այսօր Սևանա լճում չունենք: Չհաշված ներմուծված, անցանկալի տեսակը` կարասը, որը մենք դիտում ենք Սևանա լճի համար ոչ արժեքավոր, ոչ ցանկալի ձկնատեսակ»,-այսօր, մամուլի ասուլիսում լրագրողների հետ իր մտահոգությունը կիսեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
  • Ցանկացած «ջուր» էլ «ջաղացին» օգուտ է

    Ցանկացած «ջուր» էլ «ջաղացին» օգուտ է

    21.05.2013| 18:14
    Հովիկ Աբրահմայանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտրամադրի կարկտահարումից տուժած գյուղերի բնակիչներին: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի խոսնակը, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), խոսելով իր տարածքի` Արմավիրի մարզի գյուղերի ծանր վիճակի մասին, առաջարկեց հաշվեհամար բացել, պատգամավորներին էլ հորդորեց ոչ թե հայտարարություններով ջուր ծեծել, այլ նյութական օգնություն ցուցաբերել գյուղացիներին:
  • «Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

    «Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

    21.05.2013| 15:25
    «Հայաստանի գյուղատնտեսությունն այս տարի 35-40 մլն ԱՄՆ դոլարի վնաս կրեց: Մեր հաշվարկով, ոչնչացվել են շուրջ 20 հզր հեկտար այգիներ: Գյուղացին հայտնվել է անելանելի վիճակի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ծամանակ ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ և հավելեց, որ գյուղացուն առաջնահերթ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ. «Իհարկե, պետք է նաև սերմեր և պարարտանյութ տրամադրել, բայց այսօր միայն սերմով օգնելը նրան ոչինչ չի տա: Անհարժեշտ է գոնե մեկ տարով սառեցնել գյուղացու վարկը»,-ընդգծեց նա:
  • «Բանակի զարգացման գրեթե բոլոր  ուղղություններում  ՏՏ ոլորտը  կարող է մասնակցություն ունենալ»

    «Բանակի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում ՏՏ ոլորտը կարող է մասնակցություն ունենալ»

    21.05.2013| 11:18
    Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը մեծապես կարող են աջակցել տեղեկատվական և ինժեներական ոլորտները։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Ըստ պարոն Վարդանյանի՝ բանակի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է մասնակցություն ունենալ։ Հնարավոր է ավտոմատացնել զորքերի և ապրանքների շարժը և լուրջ տնտեսումներ կատարել, մի քանի անգամ արագացնել ռազմական պահեստների աշխատանքը։
  • Զառի գինը զարգարը կիմանա

    Զառի գինը զարգարը կիմանա

    21.05.2013| 11:04
    Էսքան էլ համառ ու միամիտ ժողովուրդ կլինի՞, որ մենք ենք: Վերջին լումաներով, պարտքերով, վարկերով փող ենք ճարում, կարկտահար լինում, մեր երեխեքին կրթության տալիս, որ գուցե մի բանի հասնենք, ու չի ստացվում: Է, հետո՞:
  • Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

    Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

    21.05.2013| 00:48
    Հայաստանում շուրջ մեկ տարի պաշտոնապես գործող «ՈՒրարտու ագրոհոլդինգ» ընկերության գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսության ոլորտում ինովացիոն նոր տեխնոլոգիաների, սարքավորումների և ջրային ռեսուրսների օգտագործման համար առավել արդյունավետ հիդրոֆիքս համակարգերի արտադրմանն ու ներդրմանը: Դրանք ընկերությունը շուկայականից առավել մատչելի գներով տրամադրում է ֆերմերներին և գյուղատնտեսական նշանակության կառույցներին: «Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են դրանք և ի՞նչ նպատակաուղղվածություն ունեն». այս հարցով սկսեցինք մեր զրույցը ընկերության գլխավոր տնօրեն ԱՐԱՐԱՏ ՍԻՆԱՆՅԱՆԻ հետ:
  • Գյուղացիներին «մխիթարեցին»

    Գյուղացիներին «մխիթարեցին»

    20.05.2013| 20:50
    Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
  • «Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների գործն է, պարոն վարչապետ»

    «Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների գործն է, պարոն վարչապետ»

    20.05.2013| 18:33
    Շուրջ 20 օր առաջ Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում խորհրդի կազմը, շնորհավորելով վարչապետին իր պաշտոնում վերաառաջադրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս ուշադրություն կդարձնի և կնպաստի հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին:
  • «Բավական է շեշտը դնել շոուների վրա, ժամանակն է ընդունել, որ ամեն ինչի շարժիչ ուժը տնտեսությունն է»

    «Բավական է շեշտը դնել շոուների վրա, ժամանակն է ընդունել, որ ամեն ինչի շարժիչ ուժը տնտեսությունն է»

    20.05.2013| 16:57
    Գազի հնարավոր թանկացումն անհանգստացրել է նաև հայ գիտնականներին, ովքեր ուղիներ են փնտրում լուծելու ժողովրդի առջև ծառացած խնդիրները: