Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հրամանագիր է ստորագրել, որով համընդհանուր համաներում է շնորհվում մինչև այս տարվա հոկտեմբերի 23-ը հանցագործություն կատարած անձանց։
Իրանը մտադիր է ամբողջովին դադարեցնել նավթի արտահանումը, եթե իր նկատմամբ սահմանվեն նոր պատժամիջոցներ։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ռոստամ Քասեմին։
Թուրքիայում՝ Ադանայում տեղակայված թուրք-ամերիկյան Ինջիրլիկ ավիաբազայում, գտնվում է B-61 տիպի մոտ 70 միջուկային ռումբ։ Ռումբերն ԱՄՆ բանակի սեփականությունն են, և դրանք օգտագործելու իրավունքը պատկանում է Վաշինգտոնին։
Ֆլորիդայում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի երրորդ եզրափակիչ հեռուստաբանավեճը։ Քննարկվել են ամերիկյան արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, հայտարարել է Թուրքիայում լրագրողների իրավունքների սիստեմատիկ խախտման դեպքերի մասին։
Քուվեյթում կիրակի ավելի քան 100 մարդ, այդ թվում 11 ոստիկան է վիրավորվել ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումից։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։