Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Գերժամանակակից» կահավորված սահմանների թշվառությունը

«Գերժամանակակից» կահավորված սահմանների թշվառությունը
17.02.2024 | 08:51

Իշխանությունները հուզվելով Նախագահ Սարգսյանի այսօրվա խոսքերից, Հանրայինի Պետրոսի մոտ էին ուղղարկել Քոչարյան Անդիանիկին, ով կրկին աչքի ընկավ իր ստահոտ մեծախոսությամբ:

Չմանրանալով ընդամենը ասեմ, որ իր հայտարարած գերժամանակակից կահավորված սահմանները այ այս տեսքն ունեն (տես լուսանկարը): Չնայած, որ անձնական արգահատանք ունեմ նշված անձի նկատմամբ, բայց պատրաստ եմ իրեն տանել հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներ և ցույց տալ սեփական իշխանության թշվառությունը։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ