Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հասան նորաշխարհայինին

Հասան նորաշխարհայինին
30.01.2024 | 13:36

Հունվարի 30-ին, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի նաև Երևանի Նորաշխարհային փողոցի առանձնատներում։ ՀԷՑ-ի հայտարարությունից իմացա, որ մայրաքաղաքում այդպիսի փողոց կա՝ Նորաշխարհային։ Նոր Հայաստան փողոց չկա՞։ Հայ գրողների, բանաստեղծների, փիլիսոփաների, նկարիչների, երաժիշտների, դերասանների, պետական գործիչների անուններով փողոցներ եք անվանակոչել, արդեն հասել եք նորաշխարհայինի՞ն։ Ախմախությու՛ն:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ