ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Համոզված եմ` Հայաստանին պետք չէր Արցախ, իսկ հայ ժողովրդին պետք չէ նաև Հայաստանը

Համոզված եմ`  Հայաստանին պետք չէր Արցախ, իսկ հայ ժողովրդին պետք չէ նաև Հայաստանը
16.11.2023 | 07:15

Նոր Հայաստանի հոմոսեքսուալ ԱԽՔ-ը Հանրայինի եթերում մեկնաբանել է ժողվարչապետ Փաշինյանի դեմարշը՝ Մինսկի ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցությունից հրաժարվելը:

Ասել է, որ վերջերս տարածաշրջանում է գտնվել ամերիկյան պետդեպի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որի հետ քննարկվել է Ամերիկայում հանդիպման հարցը:

Իսկ հարցին, թե ինչու ոչ Մոսկվայում, Գրիգորյան Արմենը պատասխանել է, թե, իբր, գնում են այնտեղ, որտեղից կան հստակ առաջարկներ, իսկ Մոսկվայից առաջարկ իրեն հայտնի չէ:

Լկտիաբար ստում է միասեռական ԱԽՔ-ը:

Լակոտակրատիան խուսափում է Մոսկվայում հանդիպումներից, որովհետև գիտի, որ Մոսկվայում թույլ չեն տա քննարկել և ստորագրել հակահայկական փաստաթուղթ, իսկ ամերիկյան հովանավորությամբ ստորագրված պայմանագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի մահվան վկայական:

Նույնը տեղի ունեցավ Արցախի պարագայում՝ Մոսկվայում որոշվեց, որ Արցախի հարցը կմնա առկախ, այն չի մտնի խաղաղության պայմանագրի մեջ, բայց հետո Պրահայում հայ ժողովրդի բարեկամները Միշել Շառլի, Մակրոն Էմանուելի և Էրդողան էֆենդու մասնակցությամբ հակառակն արեցին և հայերին զրկեցին Արցախից, ինչը հանգեցրեց հակատեռորիստական օպերացիայի, քանզի հենց «Նոր Հայաստանի» ժողվարչապետն էր հայտարարել, որ Արցախի պաշտպանության բանակը և մյուս ուժայինները ահաբեկչական զինված խմբեր են:

Արցախը հանձնելուց հետո Փաշինյան Նիկոլը հայտարարեց և հավաստիացրեց նախրին, թե, իբր, դրանով փրկել է Հայաստանի անկախությունը (??), Վաշինգտոնում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո նա կհայտարարի, ըստ ամենայնի, որ փրկել է հայոց քաղաքակրթությունը:

Նախիրը, բնականաբար, կհավատա:

Այժմ՝ գլխավորի մասին: Կարծում եմ, ավելի ստույգ՝ համոզված եմ, որ Հայաստանին պետք չէր Արցախ, իսկ հայ ժողովրդին պետք չէ նաև Հայաստանը: Հակառակ դեպքում կամավոր չէր համաձայնի Արցախի կորստին, այսօր էլ կամավոր չի համաձայնի Հայաստանի վերացմանը՝ թուրքի գաղութի վերածմանը: Իսկ համաձայնում է, որովհետև այդպիսին է բարձրագույն կամքը՝ այդպես է կամենում արևմտականների սրբավայրը ի դեմս Միացյալ Նահանգների:

Դե, եթե էդպես է, ուրեմն թող գրողի ծոցը գնա ամեն ինչ:

Մեկ է, հայերը մարդ չեն դառնա, և դրանից հետո ևս 100 տարի կասեն, թե ռուսներն են վաճառել թուրքերին մեր հողերը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ