Լևոն տեր Պետրոսյանը պետք է ապրի այնքան երկար, որ հասցնի տեսնել և համոզվել, որ, լինելով Ղարաբաղյան շարժան հիմնադիր հայրերից մեկը, սխալվել է հենց Արցախյան հիմնախնդրի էթնոքաղաքական և ազգաստեղծ նշանակության գնահատման մեջ: Ավելին, նա հենց այս պահին տեսնում է իր քաղաքական ուսմունքի նախկին գլխավոր հետևորդի, իսկ այժմ էլ այդ ուսմունքը քաղաքականապես և բարոյապես ավելի խեղածի կրախը:
Հավատացեք՝ ով-ով, բայց ՀՀ հիմնադիր նախագահը տեսնում է ուսմունքը կյանքի կոչողի կրախը:
«Արցախը տանք՝ լավ ապրենք»-ի հետևորդները ո՛չ Արցախն են կարողանալու տալ, ո՛չ էլ տվողներին են լավ ապրեցնելու:
Արցախը դիմադրում է 200 օրից ավել: Հասնում ենք չկոտրման սահմանագծին, որից հետո կոտրվել այլևս չկա, ու գալու է կոտրելը:
Վլադիմիր Մարտիրոսյան