Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

ՈՒկրաինան՝ մասնավոր բանակ մատակարարող սուբյեկտ

ՈՒկրաինան՝ մասնավոր բանակ մատակարարող սուբյեկտ
11.07.2023 | 16:37

Bild-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ՈՒկրաինայի` կազմակերպությանն անդամակցելու հայտը արգելակելու են ԱՄՆ-ը և Գերմանիան։

Սա առավել քան կանխատեսելի էր, քանի որ ԱՄՆ-ին ՈՒկրաինան ի սկզբանե անհրաժեշտ է եղել ոչ թե որպես լիիրավ գործընկեր, որի համար իր գլխավորած ռազմական կառույցը պատրաստ է ստանձնել պարտավորություն, այլ պարզապես մասնավոր բանակ (ЧВК) մատակարարող սուբյեկտ։ Իսկ մասնավոր բանակի ահռելի կորուստների համար պետությունը սովորաբար պատասխանատվություն չի կրում։

Զուգահեռաբար, Բուլղարիայի մայրաքաղաքում օրերս երթ էր անցկացվում, որի ժամանակ վանկարկում էին. «Զելենսկի, ուկրաինացիների դահիճ»։ Սա էլ՝ ապացույցն այն բանի, թե ով է պատասխանատուն ուկրաինական ЧВК-ի ահռելի կորուստների համար։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4902

Մեկնաբանություններ