Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Մոսկվա-Բաքու ղարաբաղյան գործարքից մի նոր դրվագ

Մոսկվա-Բաքու ղարաբաղյան գործարքից մի նոր դրվագ
14.02.2021 | 23:01

Neftegaz.ru մասնագիտացված կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանական Սոկար ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի։ Նախատեսվում է 2021-ին տեղափոխել 1 մլն տոննա նավթ։ Տարվա սկզբից Բաքուն իր ողջ նավթը տեղափոխում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Իսկ ավելի վաղ հյուսիսային նավթամուղով տեղափոխվում էր ադրբեջանական նավթի չնչին քանակ՝ 28,4 մլն տոննայից ընդամենը 613 հազար տոննա։ Կայքը գրում է, որ Նովոռոսիյսկի երթուղին ձեռնտու չէ Բաքվին։

Տրանսնեֆտի ու Սոկարի միջեւ պարբերաբար վեճեր էին առաջանում տեղափոխման սակագների կապակցությամբ, Սոկարը համարում էր, որ դրանք բարձր են։ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով տեղափոխվում է ռուսական Urals տեսակի նավթը, որը էժան նավթ է եւ նրա գինը բարձրանում է միայն ադրբեջանական նավթի հետ խառնելուց հետո։

Բաքուն վնաս է կրում նաեւ իր նավթի էժանացման արդյունքում, սակայն դրա դիմաց Մոսկվան նրան ինչ որ բան է նվիրում հայերի հաշվին։Ակնհայտ է, որ այս գործարքը Լավրովյան պլանի իրագործման Մոսկվա-Բաքու համաձայնությունների ու առեւտրի մաս է։ Ցանկացած նման համաձայնություն ձեռք է բերվում հայկական իրավունքների հերթական ոտնահարման հաշվին։

Դիտվել է՝ 6147

Մեկնաբանություններ