ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Թերթի շնորհիվ է նաև մեր ծրագիրը հասկանալի և հասանելի դարձել

Թերթի շնորհիվ է նաև մեր ծրագիրը  հասկանալի և հասանելի դարձել
29.10.2013 | 00:28

ՈՒզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Իրատես de facto»-ի խմբագրության աշխատակիցներին` Հայաստանի հելիոֆիկացիայի իմ ծրագիրը լուսաբանելու և բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Թերթի շնորհիվ է նաև մեր ծրագիրը հասկանալի և հասանելի դարձել մեր երկրի քաղաքացիներին, որոնք այսօր պատրաստ են ամեն մի հնարավոր առիթ օգտագործելու մեր գիտական խմբին աջակցելու համար: Դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում արևային տեխնիկայի զարգացման գաղափարը կարող է այդքան մտահոգիչ չլինել մեր քաղաքացիների համար` երկրով մեկ: Բանվոր, ճարտարագետ, թե գիտնական մեզ են դիմում իրենց շատ հետաքրքիր առաջարկություններով, իրենց տարաբնույթ տեխնիկական լուծումներով, համագործակցության բուռն ցանկությամբ: 20 տարի առաջ, երբ իմ գիտական խումբը սկսել էր զբաղվել արևային տեխնիկայով, ես երազում էի մի օր հասնել նրան, որ սկսվի գաղափարների ակտիվ գեներացիա անմիջապես ժողովրդի կողմից: Այսօր մենք ականատես ենք լինում հիրավի ժողովրդական գիտության ծննդին: Դա մի շատ հզոր գործոն կարող էր դառնալ արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների հեռանկարային ոլորտը զարգացնելու և այն միջազգային մրցակցային մակարդակի հասցնելու համար: Այսօր դա իրականություն է դառնում: Համաժողովրդական նման բուռն քննարկումների միջոցով մենք կարող ենք մեր երկրում բարձր տեմպերով զարգացնել այս նոր և հեռանկարային ոլորտը, էներգետիկ, էկոլոգիական և «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտը վերածել լավագույն հայկական բրենդի` ապահովելով մեր տնտեսության կայուն զարգացումը, որն իր հերթին կլուծի աշխատատեղերի կարևորագույն խնդիրը` վերջ դնելով մեր երկրին պատիվ չբերող արտագաղթի երևույթին: Հաջողությունները յոթ սարի հետևում չեն: Դա արդեն պարզորոշ ուրվագծվում է մեր արևային պոլիգոններում: Մեծ եղեռնի 100 տարվան ընդառաջ մենք պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք մեծ ներգաղթի համար: Հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի վերագործարկել աղետի գոտու բազմաթիվ գործարաններ, օր առաջ սկսել հայկական մտքի արգասիքը հանդիսացող 10 կիլովատտից մինչև 100 մեգավատտ հզորությամբ DVH տիպի արևային ջերմակայանների մասսայական արտադրության և ներդրման գործընթացը Հայաստանում, Ղարաբաղում և, անտարակույս, ողջ աշխարհում: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիայի մեր գաղափարը կշարունակի իր շուրջը համախմբել մեր երկրի գիտական հասարակությանը, բանվորներին ու նաև սեփական իշխանություններին, և մենք միասին կպայքարենք, որ ողջ աշխարհի հելիոֆիկացիայի կարևորագույն խնդիրը լուծվի մեր հայկական տարբերակով: Դա հնարավոր է, դա շատ կարևոր է:

Հարգանքով`
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ