Գիտնականները շարունակում են ուսումնասիրել Կարմիր մոլորակը: Վերջերս փորձագետները Մարսի վրա հայտնաբերել են «սուպեր հրաբուխներ»: Դրանք ունեն շատ մեծ հզորություն և դա կարող է լինել այնքան ուժեղ, որ կարող է փոխել նունիսկ մոլորակի կլիման: Նախկինում կար վարկած, որ հրաբուխների խառնարանները ձևավորվել են աստերոիդների ընկնելու հետևանքով, մինչդեռ հիմա պարզվել է, որ, ըստ էության, այդ շրջանաձև երևույթները հրաբխային բեկորներ են:
«Մարսյան հրաբուխներ հեշտությամբ կարելի է գտնել նրա մակերեսին: Դրանք բոլորը «երիտասարդ» գոյացություններ են, իսկ հին հրաբուխներ գրեթե չկան»,-պարզել են փորձագետները:
«Սուպեր հրաբուխներ» գիտնականները հայտնաբերել են Մարսի արևելյան կիսագնդում` բարձրավանդակների և լեռների վրա ուսումնասիրության արդյունքում: Իրենց աշխատանքի արդյունքների մասին վերջիններս հրապարակել են Nature ամսագրում:
Ի դեպ, վերջերս «Դեպի Մարս» արշավախումբը Կարմիր մոլորակի հողի վրա հայտնաբերել է նաև մեծ քանակությամբ ջուր: Գիտնականների խոսքով, երկու կես լիտրանոց տարա լցնելու համար հարկավոր է մի քանի հարյուր աստիճանով շուրջ 30 լիտրանոց մարսյան հող ջերմացնել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ